Երկրում բոլորը օրենքի իշխանության առաջ հավասար են լինելու. Նիկոլ Փաշինյան
Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հրապարակումներին, որ Խաչատուր Սուքիասյանը կարող է առաջին փոխվարչապետ դառնալ։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մենաշնորհները վերանալու են, քաղաքական և տնտեսական հետապնդումներ չեն լինելու։
«Այն մթնոլորտը, որ այսօր կա ՀՀ-ում և այս հեղափոխությունը, որը հաստատել է սիրո ու համերաշխության մթնոլորտ, դա չպիտի խափանվի։ Երկրում բոլորը օրենքի իշխանության առաջ հավասար են լինելու», - ասաց նա՝ ընդգծելով, որ ինչեպս նախինում հայտարարել է, շարունակում է պնդել՝ վենդետաներ չեն լինելու։
Հարցին՝ արդյոք կառավարության նիստերը բաց կլինեն, Փաշինյանն ասաց.
«Անպայման»։