Որոշ ցուցարար ուսանողներ դասախոսներին պարտադրում են նշանակել իրենց գնահատականները առանց քննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հասարակությունը բավական ոգևորված է համաժողովրդական շարժման հաղթանակով, երբ ի վերջո ՀՀ քաղաքացիներին հաջողվեց հրաժարական պարտադրել անպարտելի թվացող Սերժ Սարգսյանին: Միայն թե, հիմա ոգևորությունը, ազատությունը երբեմն այլ դրսևորումներ է ստանում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս օրերին բուհերի որոշ ուսանողներ, որոնք հանրահավաքների մասնակցության պատճառով չեն ներկայացել քննություններին, հիմա արդեն փորձում են խուսափել դրանք հանձնելուց, դասախոսներին պարտադրելով նշանակել իրենց գնահատականներն առանց քննության: Իսկ եթե ոչ, ուսանողները «սպառնում են» դասերին չներկայանալ, ժամանապրհ փակել և այլն:
Եվ սա, չնայած շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հորդորին, որ ուսանողները գնան դասի, սովորեն հանձնարարված դասերը: Թերևս, Փաշինյանը ևս մեկ հայտարարությամբ պետք է հանդես գա, որով կոչ անի ուսանողներին՝ սովորել ու պատշաճ կատարել պարտականությունները և շարժման հաշվին խույս չտալ ուսումնառության ընթացքում ցուցաբերած թերացումներն ուղղելուց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում