Տղամարդն իր կյանքով վճարեց վիրավոր արջի հետ սելֆի անելու համար (տեսանյութ)
Վիրավորում ստացած արջի հետ սելֆի անելու ցանկությունը չար կատակ արեց Պրաբհա Բհաթարի հետ: Կենդանին չի գնահատել բարի մտադրությունը և մահացու հարվածել է Օրիսսա հնդական նահանգի բնակչին: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Odisha Sun-Times»-ին: Ականատեսները նկարահանել են տղամարդու կյանքի վերջին րոպեները:
Ողբերգական պատահարը տեղի է ունեցել մայիսի 2-ին‚ երբ Բհաթարան‚ միկրոավտոբուսի ղեկին‚ մարդկանց հարսանեկան արարողությունից տանում էր դեպի ոչ մեծ Պապադահանդի քաղաք: Անտառի ճանապարհի մոտ նա նկատել է վիրավորված արջին և որոշել զննել նրա վերքը‚ դրա հետ մեկտեղ էլ սելֆի անել գիշատիչ կենդանու հետ; Իրեն մոտեցած տղամարդուն արջը գետնին է տապալել: Ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է: