Անընդունելի ու անբարոյականություն է երեխայի նկատմամբ վիրավորական արտահայտություններ անելը
Էդուարդ Շարմազանովի աղջկա հոդվածն ընթերցելիս ուղղակիորեն սառեցի, և լուռ վերլուծեցի երեխայի գրածը...
Աղջի՛կս, դու շա՛տ հզոր և շա՛տ ճիշտ բաներ ես գրել, ծափահարում եմ քեզ...
Դու որևէ մեղք չունես, և ես հույս ունեմ, որ քո սերունդն այսպիսի լուսավոր սերունդ է, ինչպիսին դու ես...
Քո այսօրվա գրած հոդվածն ամենից առաջ դաս պետք է լինի նոր իշխանության համար, որ նրանք կառուցեն այնպիսի պետություն, երբ իշխանությունը հանձնելու ժամանակ նրանց երեխաներից որևէ մեկի մտքով չանչնի նման հոդված գրել...
Աստվա՛ծ քեզ պահապան, և քեզ երջանիկ պատանեկություն ու երջանկություն եմ ցանկանում...
Կեցցե՛ս դու...
Հ.գ. Սիրելի՛ ընկերներ, անկեղծորեն ցնցված եմ այս երեխայի գրած հոդվածից: Անկախ նրանից, թե նրա հայրիկի քաղաքական գործունեության վերաբերյալ ինչպիսի վերաբերմունք ունենք յուրաքանչյուրս, ինձ համար անընդունելի ու անբարոյականություն է երեխայի նկատմամբ որևէ վիրավորական արտահայտություններ անելը: Խնդրում եմ իմ ընկերներին պարզապես ընթերցել երեխայի հոդվածը և լուռ մտորել:
Նորայր Նորիկյան. Ֆեյսբուք