Հյուսիսային և Հարավային Կորեաները կհայտնեն պատերազմի ավարտի մասին այս տարի
Հարավային և Հյուսիսային Կորեաները պայմանավորվել են այս տարի պատերազմն ավարտելու մասին: Այս մասին հաղորդել է «Kyodo» գործակալությունը՝ հղում տալով Կորեայի կենտրոնական գործակալությանը:
Հաղորդվում է‚ որ կողմերը նաև պայմանավորվել են Կորեական թերակղզին ապամիջուկայնացման հարցի շուրջ:
Հիշեցնենք‚ որ ապրիլի 27-ին Հյուսիսային և Հարավային Կորեայի նախագահներ Կիմ Չեն Ինը և Մուն Չժե Ինը հանդիպել են և ստորագրել հռչակագիր‚ որի համաձայն՝ պայմանավորվել են դադարեցնել թշնամական գործողությունները‚ հրաժարվել միջուկային զենքից: