Տարոն Մարգարյանը «Երկիր ծիրանիին» արտոնություն տվեց, քանի որ «այլ հարթակներում նրանց տեղ չեն տալիս ելույթ ունենալ»
Մեկնարկել է Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:
Երբ ելույթ էր ունենում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը, Տարոն Մարգարյանն ընդհատեց նրան` ասելով, որ ժամանակը սպառվել է:
«Ես խնդորւմ եմ մեկ րոպե», - ասաց Սոնա Աղեկյանը:
Տարոն Մարգարյանը խնդրեց ելույթներն այնպես կազմել, որ ժամանակի մեջ տեղավորվեն:
«Քանի որ այսօր մեր հանրապետությունում տիրող իրավիճակն ամբողջությամբ քաղաքական է, ապա ես խնդրում եմ իմ ելույթների ժամանակն ավելացնել», - նշեց Սոնա Աղեկյանը:
Տարոն Մարգարյանն էլ պատասխանեց, որ խնդիր չի տեսնում:
«Եթե այլ հարթակներում ձեզ տեղ չեն տալիս ելույթ ունենալու, խնդրեմ, օգտվեք ձեր լիազորությունից», - ասաց Տարոն Մարգարյանը:
Նրա պատասխանը դուր եկավ ՀՀԿ խմբակցության անդամներին, ովքեր բուռն ծափողջույններով արձագանքեցին Տարոն Մարգարյանի պատասխանին: