Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներ է անելու Գյումրիում և Վանաձորում, իսկ այժմ երթ է Երևանում (ուղիղ)
«Իմ քայլը» նախաձեռնությունը վաղը՝ ապրիլի 27-ին, Երևանում բողոքի լայնածավալ գործողություններ չի անելու։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ վաղը հանրահավաք են անելու ոչ թե Երևանում, այլ Գյումրիում։ Նա նշել է, որ Երևանում վաղվա համար բոլոր գործողություններն առժամանակ դադարեցվում են, որպեսզի ակտիվիստները մեկ-երկու օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան, բայց եթե կլինեն ցանկացողներ, կարող են միանալ իրեն և ավտոերթով գնալ Գյումրի, որտեղ հանրահավաքը մեկնարկելու է ժամը 18-ին։
Ապրիլի 28-ին, ժամը 15-ին հանրահավաք են անելու Վանաձորում, իսկ Երևանում՝ ապրիլի 29-ին, 30-ին և մայիսի 1-ին: Երևանում գործողությունները, ըստ Փաշինյանի, վերականգնվելու են աննախադեպ թափով։
Երևանում հանրահավաքն ավարտվել է, մեկնարկել է երթը՝ Ամիրյան, Մաշտոց, Բաղրամյան, Պռոշյան, Լուսավորիչ Հանրապետության հրապարակ երթուղով։