Հայաստանի Հանրապետության հիմնադրման հաջորդ տարվանից Կարապետյան եղբայրներն իրենց նպաստն են բերել պետականության կայացման դժվարին գործում
Բառացիորեն Հայաստանի Հանրապետության հիմնադրման հաջորդ տարվանից Կարապետյան եղբայրներն իրենց նպաստն են բերել մեր երիտասարդ պետականության կայացման դժվարին գործում: Կարապետյաններին մեր ժողովուրդը տեսել է ընչազուրկների կողքին՝ իրենց որդիական ու եղբայրական աջակցությամբ, ազգային դրամահավաքներում՝ հսկայական միջոցների նվիրատվությամբ, մեր ինքնիշխանության հենասյուն բանակի կողքին՝ որին ցուցաբերած տպավորիչ աջակցությունից բացի, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը շատ խորհդանշական իմաստով իր պատգամավորական աշխատավարձն ամբողջությամբ տրամադրում է մեր քաջարի մարտիկների աջակցության հիմնադրամին:
Մենք Կարապետյաններին ամենապարբերական ռեժիմով տեսել ենք մեր հրաշալի երիտասարդների կողքին՝ թե բարոյական և թե նյութական պատկառելի ներկայությամբ: Եւ, եթե այսօր, մեր հայրենիքի համար այս բախտորոշ ու վճռական ժամին Կարապետյաններն իրենց երկրում իրենց հայրենակիցների ճակատագրով մտահոգված քայլեր էլ անում են, ապա անկասկած դրանք միտված են ի շահ մեր սիրուն Հայաստանի շենության ու հաստատունության: Այսրոպեական շահերով թելադրված սխալներից Աստված հեռու պահի բոլորիս...
Արման Բերնեցյան. Ֆեյսբուք: