Պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտ օրերս ԱԺ-ն ընտրելու է վարչապետ, և ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը. Ռուբեն Ռուբինյան
Ինչպես արդեն հայտնել ենք, Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ՀՀԿ-ն Հայաստանում այլևս իշխանություն չունի. «ՀՀ-ում իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին, և սա անշրջելի է։ Մենք պետք է որոշենք, թե ով է այն մարդը, որը լիազորված է լինելու այս հրապարակի և ՀՀ ժողովրդի գերակշիռ մեծամասնության կողմից ընտրվել վարչապետ, կազմել կառավարություն, իրականացնել փոփոխություններ և անցկացնել արտահերթ ընտրությունները»։
Հանրահավաքի մասնակիցները վանկարկեցին Նիկոլ Փաշինյանի անունը։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտ օրերս ԱԺ-ն ընտրելու է վարչապետ, և ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը։