Արդարության վենդետա պիտի լինի. եթե դա չի իրագործվելու սոսկ «վենդետա չանելու» պատրվակի ներքո, ապա հեղափոխությունն ինձ համար որևէ արժեք չի ունենա
Անցած օրը Նիկոլը հայտարարեց. «Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է. վենդետա չի լինելու»: Դե, սա հասկանալի է, մենք վայրենի չենք, արյան վրեժով պետություն չեն կերտում: Բայց եթե ատելության մթնոլորտի էջը փակվում է, պիտի բացվի արդարության էջը, որն իր հերթին պիտի ենթադրի արդարադատության մթնոլորտի հաստատումը: Իսկ սա գոնե ինձ համար նշանակում է, որ բոլոր հանցագործները, թալանչիները, ժողովրդի հաշվին միլիոններ կուտակածները, հալածանքների ու հաշվեհարդարների հեղինակները պիտի պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
Եթե դա չի իրագործվելու սոսկ «վենդետա չանելու» պատրվակի ներքո, եթե սա չի արվելու իբրև թե «ներքին համերաշխություն» ապահովելու նկատառումներով, ապա այս հեղափոխությունն ինձ համար որևէ արժեք չի ունենա:
Արդարության վենդետա պիտի լինի:
Հովիկ Չարխչյան. Ֆեյսբուք