Մարտի 1 այլևս չի լինելու. Հովհաննես Ազոյանը հարթակից ելույթ ունեցավ
Հանրապետության հրապարակի հարթակից այսօր ելույթ ունեցավ նաև դերասան Հովհաննես Ազոյանը:
«Անցած անգամ ես Նիկոլին խնդրեցի, որ չխոսեմ, հիմա Նիկոլն այստեղ չէ, դրա համար ստիպված պետք է խոսեմ: Մարտի 1 այլևս չի լինելու, որովհետև Մարտի 1-ի զոհերը մեզ կյանք նվիրեցին, ապրելու իրավունք, քաղաքակիրթ ապրելու իրավունք, հիմա մեր գոյության իմաստը քաղաքակիրթ ապրելն է: Մեր պայքարն էլ քաղաքակիրթ երկիր ունենալն է: Ապա ի՞նչն է խանգարում մեզ լինել այնքան քաղաքակիրթ, որ քաղաքակիրթ աշխարհը չհանդուրժի, որ մեզ վնասեն:
Ավել բան չեմ ասում: Ես Հովհաննես Ազոյանն եմ, անցել եմ դժվար ճանապարհ, խնդրում եմ ձեզ լինել ավելի քաղաքակիրթ, քան՝ մենք անցած վայրկյանին էինք: Մենք պետք է չհանդուրժենք ոչ քաղաքակիրթ երևույթները, պահեք ձեզ շատ քաղաքակիրթ: Կեցցե՛ քաղաքակիրթ Հայաստանը»,- նշեց դերասանը: