Սերժ Սարգսյանը չցանկացավ շարունակել հանդիպումը (ուղիղ միացում)
Հանդիպումն ավարտվեց՝ տևելով ընդմանեը մի քանի րոպե: Սերժ Սարգսյանը հրաժարվեց նման իրավիճակում շարունակել բանակցությունները՝ խորհուրդ տալով Փաշինյանին վերադառնալ օրինական դաշտ:
«Դա բանակցություն չի, դա երկխոսություն չի: Դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք չեք քաղել դասեր մարտի 1-ից: Եվ եթե պետք է խոսել այդ տոնով, ապա ինձ մնում է միայն ևս մեկ անգամ խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ողջ պատասխանատվությունը ձեր վրա է»,- հայտարարեց Սարգսյանը և հեռացավ:
Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակեց զրույցը՝ հստակեցնելով, որ որևէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել խոսել սպառնալիքների լեզվով: Նա նշեց, թե իրավիճակը Հայաստանում արդեն փոխվել է, իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը: Նա կոչ արեց ցուցարարներին շարունակել խաղաղ անհնազանդության ակցիաները: Իսկ երեկոյան 19:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում: