16-ամյա Էրիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել. նա հանձնվել է ծնողի հսկողությանը
16-ամյա Էրիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2 մասով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Էրիկ Խաչատրյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Պաշտպանի խոսքով՝ անչափահաս Էրիկ Խաչատրյանը ազատ է արձակվել եւ հանձնվել է ծնողի հսկողությանը:
Նշենք, որ Տիգրան Մազմանյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել եւ կալանավորվել է: Նրանք մեղադրվում են Հանրային ռադիոյի շենքի մոտ անկարգություններին մասնակցելու մեջ: