Մի՛ արեք նման բան, դա տեղի է ունեցել 10 տարի առաջ, մեղավորները դատապարտված են վաղուց. Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չեմ հասկանում այն մարդկանց ովքեր 10-11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունը ֆեյսբուքում շեյր են անում ու փորձում դրանով ներկայացնել «բանակի դեմքը»‚ ինչպես իրենք են գրում: Մի արեք նման բան, դա տեղի է ունեցել 10 տարի առաջ, մեղավորները դատապարտված են վաղուց և անկախ ժամանակից էլ այդ դեպքը բանակի իրական դեմքը չի: Հիմա որ շատ ազնիվ մարդկանց կողքին կան գող ու ավազակներ, դա նշանակում է նրա՞նք են մեր դեմքը‚ իհարկե ոչ:
Մի արեք նման բան, դա անում են ԱԶ վերջավորությամբ ռեսուրսները, մի կրկնեք նրանց»: