Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ես կցանկանայի հատուկ նշել ձեր անձնական ներդրումը բարեկամական, գործընկերական և դաշնակցական ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ նոր պաշտոնում դուք կշարունակեք առաջնահերթ ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության ողջ շրջանակի զարգացմանը, տարբեր ոլորտներում խոստումնալից համատեղ նախագծերի և նախաձեռնությունների խթանմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության խորացմանը: Սա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին»: