Պետք չէ փոքր պետություններին ծնկի բերել. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոլդովայ ղեկավար Իգոր Դոդոնի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ պետք չէ ոչ մեծ պետություններին ծնկի բերել: Այս մասին գրում է «БелТА»-ն:
«Պետք չէ փորձել ոչ մեծ պետություններին ծնկի բերել և կողմնորոշել մեզ՝ կամ այստեղ, կամ այնտեղ: Մեզ հնարավորություն տվեք որոշելու, թե ում հետ պետք է լինենք և ինչպես շարժվենք առաջ: Մենք պետք է ամեն լավը տեսնենք և՛ այնտեղ, և՛ մյուս տեղը»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև հավելել է, որ Բելառուսը և Մոլդովան «համագործակցության համար փակ թեմաներ չունեն»: