Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի փոխվարչապետներին
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և նորանշանակ փոխվարչապետների առաջին հանդիպումը:
Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ պաշտոնյաներին, մաղթել հաջողություններ և արդյունավետ աշխատանք։
Նշենք, որ նախագահի հրամանագրերով Կարեն Կարապետյանը նշանակվել էր առաջին փոխվարչապետ, Արմեն Գևորգյանն ու Վաչե Գաբրիեյանը՝ փոխվարչապետեր։