Թուրքական մեդիադաշտը գրեթե ամբողջությամբ անդրադարձել և մանրամասնորեն ներկայացնում է Երևանում կատարվողը
Թուրքական մեդիադաշտը գրեթե ամբողջությամբ անդրադարձել և մանրամասնորեն ներկայացնում է Երևանում կատարվողը: Թուրքական մեդիադաշտի լուրերը կարելի է ասել նույնաբովանդակ է.«Սերժ Սարգսյանը, ով 10 տարի նախագահ էր, դարձավ վարչապետ: «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հակակառավարական ցույցեր է անցկացնում, արգելափակվել են փողոցներ և պետական հիմնարկների շենքեր: Հակակառավարական ցույցեր են Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Մեծամորում: Չի աշխատում , կամ մասամբ է աշխատում մետրոն, «Կիլիկիա» ավտոկայանը գործում է ընդհատումներով: Հայտարարվել է թավշյա հեղափոխության մասին: Ոստիկանությունը մեծ քանակությամբ ուժ է կուտակել Երևանի կենտրոնում»:
Հիշեցնեմ, որ ներկայացրեցի թուրքական մամուլի անդրադարձը... Նկարը վերցված է թուրքական թերթերից մեկից:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք