Եթե սափրագլուխ ախռաննիկներն ակտիվանում են, ձեռքերն ու ոտքերը ոլորում ենք, պառկեցնում հատակին ու նստում վրան. Փաշինյան
Եթե այսպես ասած, սափրագլուխ ախռաննիկներ կոչվող տարրերն ակտիվանում են, նրանց նկատմամբ մարտավարությունը հետևյալն է. մենք ուղղակի չեզոքացնում ենք նրանք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Ձեռքերից, ոտքերից բռնում ենք, պառկեցնում ենք հատակին և նստում վրան՝ առանց որևէ բռնություն գործադրելու: Խոսքը այսպես կոչված ախռաննիկների մասին է: Ամեն թև և ոտքի համար 4 հոգի, հարձակվում ենք, թևերն ու ոտքերը ոլորում ենք: Սա է սափրագլուխների դեմ մեր մարտավարությունը»,-ասաց Փաշինյանը:
Նա կոչ արեց գործարարներին, մեծահարուստներին չներքաշվել այս գործընթացի մեջ և իրենց թիկնազորի անդամներին չներքաշել: