«Samsung»-ը պատահաբար մուլտիմիլիոնատեր է դարձրել իր աշխատակիցներին
Հարավկորեական «Samsung» ընկերության բրոքերային ընկերությունը պատահաբար աշխատակիցներին է տվել 105 միլիարդ դոլարի ակցիաները: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Bloomberg»-ին:
Ընկերությունը պլանավորել էր ակցիա ունեցող աշխատակիցներին դիվիդենտներ վճարել մոտ 0.94 դոլարի չափով:
«Samsung Securities»-ի աշխատակիցների սխալի պատճառով բաժնետերերին փոխանցել են 105 միլիարդ դոլար: Այս թիվը մոտ 30 անգամ գերազանցում է «Samsung Securities»-ի շուկայական գինը:
Ակցիաները ստանալուց մի քանի րոպե հետո 16 աշխատակիցներ հասցրել են վաճառել շուրջ 5 միլիոն արժեքավոր փաստաթուղթ՝ 185 միլիոն դոլարից ավել գումարով: Սա հանգեցրել է ապրիլի վեցին մի քանի րոպեի ընթացքում «Samsung»-ի ակցիաների գնի անկմանը 12 տոկոսով: