ճիշտ ուղու վրա ենք. համայնքների եկամուտների աճ է գրանցվել բոլոր մարզերում. Կարեն Կարապետյան (աղյուսակ)
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների տեսանկյունից աճ է արձանագրվել բոլոր մարզերում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
«Դեռևս անցած տարի մեր առջև ամբիցիոզ խնդիր էինք դրել սեփական եկամուտների աճ ապահովել: Այս տարվա առաջին եռամսյակի համայնքների բյուջեների սեփական եկամուտների վերաբերյալ վիճակագրությունը, որի համաձայն ունենք աճ բոլոր մարզերում, վկայում է, որ ճիշտ ուղու վրա ենք»,-գրել է նաու ներկայացրել այդ ցուցանիշների վերաբերյալ Աղյուսակ:
Ըստ այդմ, ներկայացված աղյուսակից պարզ է դառնում, որ այս ոլորտում 2018 թվականի առաջին եռամսյակում 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճի տեսանկյունից առաջատարը Տավուշի մարզն է, որտեղ համայնքների սեփական եկամուտների աճը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել՝ 61,3 տոկոս: Երկրորդ տեղում Արարատի մարզն է 51,6 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի տարածքում համայնքների բյուջեների եկամուտների աճը կազմել է 22,4 տոկոս: