«Արսենալը» սուպերկիսապաշտպաններ ունի՝ Օզիլն ու Մխիթարյանը. Սերգեյ Իգնաշևիչ
Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղից առաջ անդրադարձել է մրցակցի՝ Լոնդոնի «Արսենալի» կազմին:
««Արսենալը» սուպերկիսապաշտպաններ ունի, ինչպիսիք՝ Օզիլն ու Մխիթարյանն են: Օզիլին համարում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա ունի հրաշալի վերջին փոխանցում, գերազանց է վարվում գնդակի հետ, բարդ իրավիճակներում այն պահում է և շատ լավ տեղափոխվում է ազատ գոտիներ:
Մխիթարյանը մոտավորապես նույն ոճի խաղացող է, սակայն նա ձգտում է մեծ ծավալի աշխատանք կատարել և խաղում է անհատապես յուրաքանչյուրի դեմ: Եվ միաժամանակ Հենրիխը շատ վտանգավոր է մրցակցի տուգանային հրապարակում», ասել է Իգնաշևիչը:
Նշենք, որ ԲԿՄԱ-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:05-ին: