Ռիհաննան՝ իր ֆիրմային բրենդի սեքսուալ կաշվե զգեստով (լուսանկարներ)
Կաշվե սև զգեստը բզմաթիվ ոճային տարրերով, թևնոցներով և ձեռքի դաջվածքով աչքի է ընկել ոտքերի և կրծքավանդակի լայն բացվածքով, բարակ իրանի ընդգծմամբ: Այս կերպարով է Ռիհաննան ներկայացել Միլանում, որտեղ ներկայացրել է իր ֆիրմային՝ Fenty Beauty բրենդի նոր կոսմետիկ միջոցները: Այս մասին գրում է Life.ru-ն:
Երգչուհին ընթացքում ավելացրել է նաև փոքրիկ վառ երանգ՝ փոխելով շրթներկի գույնը:
Նրա արտահայտիչ կերպարը բուռն քննարկումներ առաջ բերեց: Բրիտանական The Sun-ը նույնիսկ նրան համեմատել է «Զարմանահրաշ կնոջ» հետ: Ամենայն հավանականությամբ, Ռիհաննան իսկապես ոգեշնչվել է Լինդա Քարթերի հերոսուհու կերպարով՝1975 թ. թողարկված «Wonder Woman»-ից: