Mercedes-ը ներկայացրել է G-Wagen մեքենայի 2 հատուկ մոդել
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը հատուկ ճապոնական շուկայի համար ներկայացրել է G-Wagen մեքենայի 2 հատուկ մոդել:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, The Mercedes-Benz G350 d Heritage Edition-ն ու G550 Designo Magno Edition-ը հասանելի կլինեն տարբեր գույներով:
Նշվում է, որ տեխնիկական բնութագրի առումով Heritage Edition-ը նույնական է ստանդարտ G350 d մոդելի հետ: Մեքենան համալրված է 3 լ աշխատանքային ծավալով, 245 ձիաուժ հզորությամբ, V6 դիզելային շարժիչով:
Դրա գինը 111.100 դոլար է:
Իսկ ինչ վերաբերում է Magno Edition-ին, ապա այն տեխնիկական բնութագրով չի տարբերվում ստանդարտ G550 մոդելից և ունի 4 լ աշխատանքային ծավալով, 421 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչ:
Մեքենայի գինը 166.000 դոլար է: