Կանադայում խոշոր ավտովթարի հետևանքով 14 հոկեյիստ է մահացել (տեսանյութ և լուսանկարներ)
Կանադայում «Գումբոլդտ Բրոնկոս» ակումբի ավտոբուսը բախվել է բեռնատարին: Դեպքի հետևանքով մահացել է 14 հոկեյիստ: Այս մասին հայտնել է «FoxNews»-ը:
Ինչպես հաղորդվում է, ևս 14 մարզիկ հոսպիտալում են գտնվում, նրանցից երեքի վիճակը ծանր է: Ավտոբուսում ընդհանուր հաշվով 28 մարդ է եղել:
Բոլոր հոկեյիստները 16-ից 21 տարեկան են եղել: «Նիպավին Հոուքս»-ի հետ հանդիպումը, որին գնում էր ավտոբուսը, չեղարկվել է:
Իր ցավակցությունն է հայտնել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: