Հայտնի են գերմանական արտադրության ամենավատ և ամենալավ մեքենաները
Ավտոմոբիլային փորձագետները կազմել են գերմանական ավտոարտադրության լավագույն և վատագույն մոդելների ցանկը՝ հայտնելով ամենահաջող ավտոմեքենաները ձեռք բերելու համար, ինչպես նաև անհաջողները: Խոսքը վերաբերում է այն առաջարկներին, որոնք ներկայացված են Ռուսաստանի ավտոշուկայում: Այս մասին գրում է «Daily Motor»-ը:
Երևի թե ամենահայտնի գերմանական ավտոարտադրողը՝ «Mercedes-Benz»-ը, իր շարքում շատ թվով անհաջող ավտոմեքենաներ չունի, երևի թե միայն կոմպակտ «A-Class»-ը և «CLA»-ը:
Վատ մեքենաների ցանկում են նաև «BMW — 1-Series»-ը և «X1»-ը: Այս մոդելները շատ նեղ են և անհարմար: Ավելի լավ ընտրություն է թեկուզ հին, բայց լավ վիճակում գտնվող «E39»-ը: Լավ մեկնաբանությունների են արժանացել նաև «X3»-ը և «X5»-ը: