Նախագահն Աշոտ Ահարոնյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
ՀՀ նախագահի այսօրվա հրամանագրով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Ոստիկանության օրվա առթիվ, երկարամյա և բարեխիղճ ծառայության համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սիրասի Ահարոնյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով»:
Հ.Գ.՝ Շնորհավորում ենք Աշոտ Ահարոնյանին՝ ցանկանալով բազում նոր ձեռքբերումներ: