Փրկարարները Խափանված վերելակից դուրս են բերել մոտ մեկ ժամ այնտեղ մնացած լրագրողներին ու օպերատորներին
Մարտի 30-ին, ժամը 12:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող մամուլի շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մոտ մեկ ժամ մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները վերելակային ծառայության մասնագետի հետ համատեղ քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: