Apple-ը կնվազեցնի iPhone X-ի գները
Սմարթֆոննորի շուկաների հետազոտողները վստահեցնում են, որ iPhone-ի հաջորդ սերունդների գները կնվազեն: Այս մասին հայտնել է RBC Capital-ի վերլուծաբան Ամիտ Դատյանանինը: Այս մասին գրում է Life.ru-ն:
2018-ին Apple-ը երեք նոր սմարթֆոն կթողարի: Ըստ Դատյանանինի նոր iPhone X -ի մեկնարկային գինը կլինի նախորդից 100 դոլար ավելի ցածր՝ մոտ 899 դոլար: Իսկ iPhone X Plus-ը կարժենա 1000 դոլար:
Հիշեցնենք, որ iPhone X-ի ուռճացված գները նրան հաջողություն չբերեցին: Apple-ը վերջերս իջեցրել է առաջատարի գները և մոտ ապագայում էլի կնվազեցնի: Պատճառն ամանորյա տոներին պահանջարկի և վաճառքի ծավալների կրճատումն է եղել: