Անուշադրությո՞ւն, թե՞ դիտավորություն. Ինչո՞ւ է երթևեկությունը կարգավորող լուսացույցը հայտնվել սյան հետևում (լուսանկարներ)
Operativ.am-ի թղթակիցը ֆիքսել է Նոր Նորքի Դավիթ Բեկ փողոցում երթևեկությունը կարգավորող լուսացույցներից մեկը, որը թաքցրել են սյան հետևում՝ աչքի համար անմատչելի հատվածում:
Դժվար է ասել՝ դիտավորությա՞ն, թե՞ անուշադրության արդյունք է, սակայն փաստն այն է, որ խաչմերուկը նկարահանվում է, իսկ անտեսանելի լուսացույցի պարագայում վարորդների կողմից խախտումներ անելու հավանականությունը մի քանի անգամ ավելանում: