Բրազիլական սուրճի մեջ կոկաին Է հայտնաբերվել
Բրազիլիայի նավահանգստում գրեթե երկու տոննա կոկաին է բռնագրավվել: Այս մասին գում է Mir24.tv-ն՝ հղում անելով ТАСС-ին:
Թմրանյութի խոշոր քանակությունը հայտնաբերվել է Լատինական Ամերիկայի ամենախոշոր կոնտեյներային նավահանգիստ Սանտոսում:
Կոկինինը թաքցրած է եղել երեք կոնտեյներում՝ սուրճի, սոյայի սպիտակուցի և շաքարի մեջ:
Թե բեռը որտեղ պետք է արտահանվեր, չի նշվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուենոս Այրեսի օդանավակայանում ուղևոր է ձերբակալվել՝ կոկաինի ճամպրուկով: Պարզվել է՝ կալանավորը ռուս է: