«Իմ կնկա մասով սկսեց ուրիշ բաներ խոսել». բացահայտվել է Սևանում կատարված դաժան սպանությունը
Ոստիկանությունը բացահայտել է Սևանում մարտի 17-ին կատարված սպանությունը:
Ոստիկանությունը 57-ամյա Գուրգեն Ներսեսովին սպանելու կասկածանքով բերման ենթարկեցին 43-ամյա Գարիկ Հայրապետյանին:
Գուրգեն Ներսեսովի դին հայտնաբերվեց Սևանի Ցամաքաբերդ թաղամասին չգործող խորտկարանի տարածքում, որտեղ Ներսեսովն ու Հայրապետյանը խորոված էին արել: Նախնական տվյալներով երկաթե առարկայով և շշով գլխին հասցված հարվածների հետքեր հայտնաբերվեցին:
«Իմ կնկա մասով սկսեց ուիշ բաներ խոսել, իրեն էլ մի չափալախ խփեցի ընկավ, դրանից հետո ինքը ֆռռաց, քարը վերցրեց, որ պիտի ինձի խփեր հետևից, ես էլ պահը բռնեցի, մանդիրովկով 2 անգամ խփել եմ գլխին»,- պատմել է կասկածյալը:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել են փորձաքննություններ:
Գարիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: