ՍԴ նախագահի պաշտոնում Գագիկ Հարությունյանի լիազորությունները վաղը դադարեցվում է
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 117-րդ
հոդվածի 13-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի
1-ին մասի 1-ին կետի հիմքերով` ՀՀ սահմանադրական դատարանը փաստում է, որ 2018
թվականի մարտի 24-ից, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, օրենքի ուժով
դադարում են Գագիկ Գարուշի Հարությունյանի ՀՀ սահմանադրական դատարանի անդամի
լիազորությունները:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.
Արձանագրել, որ 2018 թվականի մարտի 24-ից դադարում են Գագիկ Գարուշի
Հարությունյանի ՀՀ սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները: