Ինքնասպանության փորձ Աշտարակ քաղաքի կամրջի մոտ
Մարտի 22-ին, ժամը 19:24-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Փրկիարարները կանխել են 1976 թ. ծնված Հ. Ն.-ի ինքնասպանության փորձը: Հ. Ն.-ը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին: