«Google»-ը 300 միլիոն դոլար կծախսի՝ կեղծ լուրերի դեմ պայքարելու համար
Համացանցի որոնման ամենամեծ համակարգը կմաքրվի կեղծիքներից և կօգնի ավելի լավ հրապարակումներին:
Google-ը հայտարարել է համացանցում անհայտ ծագման տեղեկատվության դեմ պայքարի մեկնարկի մասին: Դրա համար ընկերությունը կծախսի 300 միլիոն դոլար: Այս մասին գրում է life.ru-ն՝ հղում անելով BGR-ին:
Նոր նախաձեռնությունը Նյու Յորքում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է Google-ի՝ բիզնեսի զարգացման տնօրեն Ֆիլիպ Շինդլերը:
«Մեր ալգորիթմերը կնվազեցնեն կեղծիքը և կբարձրացնեն հուսալի տեղեկատվության քանակը: Google-ը կօգնի այն հրապարակումներին‚ որոնք‚ ըստ մեզ‚ ավելի հավաստի տեղեկատվություն կպարունակեն»‚- ասել է Շինդլերը: