Գիմնաստիկայի սեքս-սիմվոլը. ինչպիսի՞նն է Ալինա Կաբաևայի ոճը (լուսանկարներ‚ տեսանյութ)
Պետդումայի նախկին պատգամավոր և Ռուսաստանի ամենահայտնի մարզուհիներից մեկը կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ նախագահի ընտրություններին մասնակցելու օրը:
Իսկ ինչպիսի՞նն է նրա ոճը:
Ալինան որքան հայտնի է‚ նույնքան էլ խորհրդավոր: Շատ հազվադեպ է հայտնվում հասարակության ուշադրության կենտրոնում‚ քանի որ յուրաքանչյուր քայլը դառնում է ԶԼՄ-ների քննարկաման առարկա:
34-ամյա մարզուհու անվան շուրջ մինչ օրս էլ պտտվում են անձնական կյանքի հետ կապված անթիվ առասպելներ:
Շա՞տ են աշխարհում այն աստղերը‚ որոնց երգեր են նվիրում: Կաբաևան հենց նրանց շարքում է: «Игра слов» խմբի հիթը հենց նրան է նվիրվել‚ չնայած խմբի մենակատարները վստահեցնում են‚ որ մարմնամարզուհուն պատահաբար են ընտրել: Տղաները նաև նշում են‚ որ Ալինային չեն ընտրել պարզապես որպես գեղեցիկ աղջիկ: Ուշագրավ են նրա նվաճումները մարզաշխարհում: Կաբաևան համաձայնել է աշխատել տղաների հետ և նկարահանվել է տեսահոլովակում:
Լինելով սպորտում՝ Ալինան մինչ օրս պաշտոնական և հասարակական իրադարձություններին փորձում է ներկայանալ ամենագրավիչ և կանացի կերպարով:
Սև գույնը մշտապես եղել է Ալինայի զգեստապահարանի գերակշռող գույնը: Սևի հետ մեկտեղ այժմ նա հաճախ կրում է նաև կարմիր և սպիտակ գույնի զգեստներ: