Խոշոր ու «շումախերական» ավտովթար Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են 3 անչափահասների կյանքի համար (լուսանկարներ)
Մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 22:00-ի սահմաններում, «Ford Focus» մակնիշի 47 TQ 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդն ու նրա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, և սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը եղել է Աբովյան քաղաքի Երիտասարդական 1/1 շենքի բնակիչ, 17-ամյա Արման Ավագյանը, իսկ ուղևորները նույնպես եղել են անչափահասներ: