Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը. վերջինի վարորդին տեղափոխել են հիվանդանոց (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Մանթաշյան փողոցում՝ թիվ 2 շենքի դիմաց, բախվել են BMW մակնիշի 3432 AG տրանզիտ համարանիշի և Mercedes մակնիշի 33 TT 593 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդին տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։