Բրեդ Փիթը նոր սիրավեպ է սկսել Դեմի Մուրի հետ
Լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտնի դերասան Բրեդ Փիթը նոր սիրավեպ է սկսել դերասանուհի Դեմի Մուրի հետ:
Հոլիվուդյան աստղերի հարաբերությունների մասին լուրերը համացանցում սկսվել են տարածվել դեռ անցյալ ամռանից: Փիթն Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծվելուց հետո մռայլ տրամադրության մեջ էր հայտնվել և փնտրում էր այն, ինչ կարող էր ուրախացնել իրեն: Դեմի Մուրը, ով, ըստ դերասանուհու մտերիմների, վաղուց արդեն սիրահարված է եղել Փիթին, պատրաստակամորեն աջակցել է նրան:
Այդ ամենից հետո Փիթին և Մուրին հաճախ են տեսել միմյանց հետ: Այժմ, ինչպես հաղորդում է «Vistanews»-ը, Փիթն ու Մուրը այլեւս չեն թաքցնում իրենց հարաբերութունները: Նրանք սկսել են նույնիսկ միասին ներկայանալ աշխարհիկ միջոցառումների ժամանակ: