Տիմատին դստեր համար 68 000 դոլարանոց ճամպրուկ է գնել (լուսանկարներ)
Ռեփեր Տիմատին դադար է վերցրել երաժշտական կարիերայում‚ որպեսզի իր ժամանակն անց կացնի երեք տարեկան դստեր՝ Ալիսայի հետ: Հայրն ու դուստրը հաճախ են միասին ճամփորդում‚ ռեփերը բաց չի թողնում դստեր ելույթները‚ ով բալետով է զբաղվում‚ և նրան երես է տալիս թանկարժեք նվերներով: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Երեկ Տիմատին «Instagram»-ում լուսանկար է հրապարակել‚ որում Ալիսան նստած է կարմիր ճամպրուկի վրա՝ «Louis Vuitton»-ի «Supreme» հավաքածուից: Ռեփերն աղջկան է նվիրել այն խաղալիքների համար: Ճամպրուկի գինը կազմում է մոտավորապես 68 000 դոլար:
Մոսկվայում «Louis Vuitton»-ի և երիտասարդական «Supreme» բրենդի համատեղ հավաքածուն սկսվեց վաճառվել նախորդ տարվա ամռանը: Այդ պահին սպասում էին մայրաքաղաքային բոլոր նորաձև մարդիկ‚ սակայն այդ իրերը ստանալն այնքան էլ հեշտ չէր: «VIP» քարտերի սեփականատերերը գնեցին գրեթե բոլոր մոդելները մինչ վաճառքի պաշտոնական մեկնարկը: