ՊՆ-ն արձագանքել է Վիգեն Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու տեղեկություններին
«Հայկական ժամանակ» թերչթը գրում է. «Շրջանառության մեջ է նաև մի վարկած, համաձայն որի վերջին պահին ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անակնկալ մատուցի, և որպես վարչապետի թեկնածու բոլորովին այլ անուն ազգանուն կհնչի: Հիմնականը, թերևս, Վիգեն Սարգսյանի անունն է:
Օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, Վիգեն Սարգսյանին խնդրելով պատասխանել հետևյալ հարցին.
«Տեղեկություններ կան, որ Դուք եք ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու ՀՀ վարչապետի պաշտոնում: Արդյո՞ք իրականության համապատասխանում են տեղեկությունները, որ ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն հենց Ձեզ է առաջադրելու»:
ՊՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ այս հարցին պատասխանելու համար օրենքով սահմանված կարգով լրացուցիչ ժամանակի կարիք ունեն, իսկ դա օրենքով 30 օրն է:
«30 օրը լրանում է ապրիլի 14-ին, այսինքն հենց այն օրերին, երբ ՀՀԿ-ն պետք է քննարկի և հայտարարի, թե ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում