Կա՞ այստեղ մեկը, բացի ինձնից, ով պատրաստ է այս ամենին. Լիլիթ Հովհաննիսյան (լուսանկարներ)
Լիլիթ Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել:
Երգչուհին վերջերս հաճախ է անդրադառնում իր բեմական զգեստներին: Ինչպես գիտենք, հենց նա է իր բեմական զգեստների հեղինակը:
Նոր լուսանկարներին կից գրաառման մեջ երգչուհին գրել է.
«Նմանատիպ զգեստ պատրաստելու համար ձեզանից կպահանջվի՝ 2,5 մետր մարմնագույն ցանց, մի քանի կիլոգրամ գունավոր ապակե քարիկներ ու թեփուկներ, անսահման համբերություն՝ ամեն մի քարը հատ առ հատ զգեստի վրա կարելու համար և 23 օր սեփական կյանքից: Հ.Գ. Կա՞ այստեղ մեկը, բացի ինձնից, ով պատրաստ է այս ամենին»: