Արտակարգ դեպք Արարատի մարզում. հանկարծամահ եղած կնոջ տղան հաշվեհարդար է տեսել Արտաշատի բժիշկների նկատմամբ
Երեկ՝ մարտի 14-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, կեսգիշերին Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Մխչյան գյուղ, որպեսզի առաջին բուժօգնությունը ցուցաբերեն գյուղի բնակիչ, 60-ամյա Անահիտ Սիմոնյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բժիշկները Ա. Սիմոնյանին տեղափոխում են Արտաշատի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահանում է, ինչն էլ առիթ է դառնում, որպեսզի մահացածի տղան հաշվեհարդար տեսնի բժիշկների նկատմամբ՝ վնասելով նաև շտապօգնության ավտոմեքենան։
Կատարվածի մասին ոստիկանության Արտաշատի բաժին հայտարարություն է տվել Արտաշատի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սոկրատ Հախվերդյանը։
Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։