Լիբանանում կինը վեց երեխա Է ծննդաբերել
Լիբանանցի ընտանեկան զույգը վեց երեխա Է ունեցել Բեյրութի Սուրբ Հովսեփի հիվանդանոցում: Ինչպես գրում Է լիբանանյան «Ան Նահար» թերթը, նման իրադարձություն առաջին անգամ Է տեղի ունեցել Լիբանանում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Թերթի տվյալներով՝ չորս երեխաների ծնողները երկար Էին քննում հինգերորդին ունենալու հարցը: Այն բանից հետո, երբ մայրը հղիացել Է, ամուսնական զույգի համար մեծ անակնկալ Է դարձել նորությունը, որ իրենք վեց երեխա են ունենալու: Լիբանանուհին ծննդաբերել Է երեք տղա եւ երեք աղջիկ: Բոլոր նորածինները միանգամյան առողջ են, ինչպես եւ նրանց մայրը: