Մերկելը 4-րդ անգամ ընտրվեց Գերմանիայի կանցլեր
Բունդեսթագը վերընտրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Նա 4-րդ անգամ կզբաղեցնի Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը:
«Անգելա Մերկելն ստացել է ձայների անհրաժեշտ մեծամասնությունը»‚- ասել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն:
Նշվում է‚ որ Բեռլինում կայացած քվեարկության ժամանակ նրա օգտին են քվեարկել 364 պատգամավոր: Հավելենք‚ որ Մերկելի թեկնածությունը ԳԴՀ կանցլերի պաշտոնում առաջադրել էր Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
Հիշեցնենք‚ որ Անգալա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնում առաջին և միակ կին ղեկավարն է: