Արարատի մարզում 49-ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Հարություն Փամբուխչյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արտաշատի վարչական տարածքում իր վարած Nissan Tiida մակնիշի 35 OX 778 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ճանապարհային ոստիկաններն օգնեցին նաև վարորդին, որպեսզի ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվի երթևեկելի գոտի։