Ադրբեջանում, իբր, ապրում է 30000 հայ. գտել են մեկ ընտրողի անուն-ազգանուն
Այս օրերին ադրբեջանական մամուլն իր էջերը հեղեղել է նախընտրական քարոզարշավի նյութերով: Գրում են, թե երկիրը բազմազգ է, նույնիսկ 30000 հայ է այժմ բնակվում Ադրբեջանում: Որպես ապացույց, haqqin.az տեղեկատվական կայքը հրապարակել է ընտրողների ցուցակից մի էջ, որտեղ 185-րդ համարի տակ հայի ազգանուն է. Նելլի Ալեքսանդրովնա Պետրոսյան, ծնվ. 1956թ.:
Կեցցե այլազգիներին գրկաբաց ընդունող Ադրբեջանը: Ապրիլի 11-ին Յասամալի շրջանի թիվ 167 դպրոցի ընտրատարածքում Նելլին (եթե, իհարկե, այնտեղ նման անուն-ազգանունով մարդ կա) կկատարի իր քաղաքացիական պարտքը:
Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում: