Դպրոցի բակում գազային ատրճանակից կրակել է Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բնակչի վրա (տեսանյութ)
Փետրվարի 28-ին Երևանի Շևչենկոյի անվան դպրոցի բակում կրակոցներ էին հնչել, զոհեր կամ տուժաներ չկային: Պարզվել է, որ գազային ատրճանակից կրակել է Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բնակիչ, 23-ամյա Արա Վիրաբյանը:
Նա մարտի 5-ին հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: