Արթիկի, Սևանի, Դիլիջանի և Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արթիկի, Սևանի,
Դիլիջանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն