«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը թքել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուի և նրա 14-ամյա դստեր վրա (տեսանյութ)
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը թքել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուի և նրա 14-ամյա դստեր վրա` վերադառնալով «Օլդ Թրաֆորդում» շաբաթ օրը կայացած խաղից: Այս մասին հաղորդում է «Mirror»-ը:
ՄՅՈւ-ի երկրպագուն, մարզադաշտից տուն վերադառնալիս, նկատել է, որ ճանապարհին‚ իրեն զուգահեռ ուղղությամբ ընթանում է Կարագերի մեքենան: Երկրպագուն գրավել է Ջեյմիի ուշադրությունը‚ ստիպել է նրան իջեցնել ապակին և հիշեցրել է խաղի հաշվի մասին:
Երկրպագուն մի քանի անգամ կրկնել է հաշիվը և Ջեյմի Կարագերը համբերությունից դուրս է եկել. «Sky Sports»-ի փորձագետը թքել է երկրպագուի ուղղությամբ:
Նշվում է, որ երեկ գիշեր Ջեյմին զանգահարել է այդ մարդուն և ներողություն է խնդրել նրանից ու դուստրից:
Այդուհանդերձ, «Sky Sports»-ի պաշտոնական ներկայացուցիչը, որը Կարագերի գործատուն է, նման պահվածքն «անթույլատրելի» է անվանել` խոստանալով զրուցել 40-ամյա անգլիացու հետ: